մանդրաժ ֆիչըրինգ զավեշտ

Ջահելությանս ֆանատներից մեկի նշանադրության արարողությանը բարեբախտաբար թե դժբախտաբար ներկա էի որպես կնքաբարեկամ:Փաստը ինքնին զվարճալի էր, մինչև այն պահը երբ հայտնաբերեցի որ նախկին ֆանատիս կինը բավականին գեղեցիկ էր, և իմ բոլոր ջանքերը գլամուռ երևալու մի վայրկյանում մթագնեց:Հարսնացուն շիկահեր էր, ճերմակամաշկ, կապույտ ու չափազանց գեղեցիկ աչքերով:Ջիգիթի ներքին հպարտությունն ու գոռոզությունը բավականին ցայտուն էր, և ինձ մնում էր ուղղակի մասնակցել արարողությանը նախատեսվածի սահմաններում, հետո առիթ փնտրել հնարավորինս շուտ  տեղանքը լքելու պատրվակով:

Սկզբնական բոլոր րիտուալները տեղի ունեցան, երկկողմանի ծանոթությունները ավելի ջերմ մթնոլորտ ապահովեցին և եկավ սեղան նստելու պահը:

Իբրև կնքաբարեկամ բնականաբար պետք է նստեինք նախկին ֆանատիս և իր սիրունիկ կնոջ հետ միևնույն սեղանի շուրջ:Ամուսինս անցավ առաջ, իսկ ես հետևեցի նրան, հետո մյուս անդամները իրար զիջելով այնպես դասավորվեցին, որ նախկին ֆանատս նստեց ուղիղ կողքս, գեղեցկուհի կինն էլ իր կողքին:Հրաշալի ստացվեց: Ֆանատիս նշանադրության մեծագույն ակնթարթը` ես ու կինը նրա երկու կողմերում:Եռման ջուր, թե սառցե անձրև թափվեց գլխիս մտածելիս, որ լուսանկարներում դա ուղղակի ապշեցուցիչ կլինի, և ես սկսեցի անհանգիստ շարժումներ անել:Ամուսինս գլխի ընկավ պահի անհարմարությունը, կամացուկ ձեռքը գցեց ուսիս, կարծես հիշեցնելով, որ ես իր կինն եմ:

Դեռ երկար կտևեր այս թյուրիմացական իրադրությունը, եթե մյուս կնքաբարեկամները չփոխեին իրենց տեղերը:Կարճ, բայց խառնաշփոթ իրարանցումից հետո մենք առավել հարմար նստեցինք` մեկ աթոռ հեռավորություն ապահովելով նախկին ֆանատիս ինձանից…..

Leave a comment