պարելու մուդ

 
Ժամանակով  ես  լավ պարել գիտեի….
Ժամանակովը ուսանող ժամանակ էր…
Պարի ընդհանրապես չեմ գնացել:
Մամայի թերացումն էր:
Երաժշտականի դպրոցի փոխարեն կարելի էր պիոներ պալատ գնալ, ու տարեվերջյան համերգին Վեդիի ամֆիթատրոնում ոչ թե խմբով կոմունիզմը փառաբանող երգեր երգել, որի անթերի կատարման համար երաժշտականի տնօրենին համբերությունից ու ինքնատիրապետումից զրկել, այլ գոնե պարային բազմաթիվ շարժումներ կիմանայի, ու երաժշտություն լսելուն պես տեղից կթռՉեի և ոչ թե թթված դեմքով աթոռին նստեի….
“Ժամանակով” պարելուս համար պարտական եմ ընկերուհուս, որը “պարի պետականի” պարուհի էր:Մենք ամեն երեկո պարելու պարտադիր սեանսներ ունեինք սակավաթիվ հանդիսատեսով, և իմ դաշնակահարին հատուկ կեցվածքը /մեջքի/ ժամանակի ընթացքում կատարելագործվեց պարայինով, և ոսկորներիս  ու գիտակցականիս ներդաշնակությունը ինձ մի քանի տարի փառավորեց հայկական պարի գեղեցիկ դրսևորմամբ…
Բայց հետագայում կապված պասիվիզմի, պահանջարկ չլինելու, երեխաներ մեծացնելու- հետ իսպառ անկում ապրեց պարելու ցանկությունս:
Հիմա ստիպել սեփական մարմնին այլևս չի ստացվում, և վերջին մի քանի ծիսակատարություններից հետո ես հասկացա, որ հայկական ավանդական տաշիկոտ  պարելու ցանկություն ես ընդհանրապես չունեմ:Գիտակցականս հանգել է այն եզրակացության, որ եթե պրոֆեսիոնալ պարող չեմ, ուրեմն պետք չէ տաջել հայկական պարին….
Այնուամենայնիվ իրանս ու վերջույթներս որոշակի  երաժշտության տակ ինձ չեն ենթարկվում: Ոչ պրոֆեսիոնալ շարժումներով պարում եմ, սակայն երաժշտության բնույթն է ստիպում այդպես անել:Օրինակ վերջերս ես ու երեխեքս  հատուկ ժամանակ հատկացրեցինք սովորելու “գանգնըմ սթայլը”, այսօր ես  ոգևորված ցնծացի  Дискотека “Авария -ի այս երգի նե

րքո , կամ մի կերպ զսպեցի  Shantel -ի  DISKO PARTIZANI  երգը լսելիս ու հիմա հասկանու
մ եմ, որ իմ դեպքում տարիքը ոչ թե ինչ-որ բան է ասում, այլ ընդհակառակը, այն նոր ոչ ստանդարտ որոշումներ է կայացնում`
Ուզում եմ պարի գնալ, ուզում եմ, ուզում եմ , էէէէէ,, բայց ինչ պարիի????????
                                              Չգիտեմ!!!!!!!!!!