About

Երկու երեխաների մամա, գյուղական դպրոցի դասատու/լավ դպրոցի/ բլոգ գրող, թիթիզ, ինտերակտիվ պերսոնաժ, ինտերիերամոլ, լուսամուտապաշտ, սև ռոյալ-դաշնամուրների մոլի երկրպագու, երաժշտության սիրահար, սոցցանցերից կախյալ, կյանքի ու արևի մեծ ֆանատ, վերանորոգումատենչ տանտիկին, շոպինգում իրեն սպառած աղջիկ, թատրոնասեր, ֆիլմամոլ, բնությունաչտես, խոհարարությունից կախվածություն ունեցող, բայց խմորեղեն թխել չիմացող/իբր/ կին, բարեկամասեր, ճանապարհներից ոգեշնչվող, ծովափներ ու լողավազաններ երազող , ինքնագործունեության անձնական գրասենյակի հիմնադիր, ֆինանսապես- վարկատու, նյարդային պոռթկումները քնով ընկճող, սենտիմենտալ-ողբերգու, սկլեռոզի անվերադարձ գերի, մարդկային հատկանիշներով հմայվող, ծաղիկներ աճեցնող, միրգ ու բանջարեղեն պաշտող, գյուղաբնակ շարքային հայուհի, որի ապրելակերպն ու ոճը բացարձակապես այն չեն, ինչ զինքն պատկերացնում էր 20 տարեկանում, սակայն վերջինս դա չի համարում գերխնդիր և աշխատում է լիակատար բավականություն ստանալ եղածից ու պարզապես ԱՊՐԵԼ……..
http://www.araksoblog.com/hasmik-charkchyan/ էս էլ երկար-բարակ իմ մասին էլի…

Leave a comment