Դարդերս` քամուն

Ես տպավորվող եմ, դրա մասին մի ուրիշ անգամ կգրեմ, բայց ասեմ, որ վերջին շաբաթս շատ ազգեցիկ էր:Դարդիս գումարվեց մեկ ուրիշ դարդ, հետո մի հատ էլ դարդ թարմացավ, հետո մամայիս դարդերից , հետո էլ առողջական դարդ:Ինչ-որ վիրուս ենք ես ու Էլենս վաստակել , որից թուլացել են բոլոր վերջույթներս:Գլուխս ուսերիս չի մնում, տարբեր կողմեր է գնում, ուսերս չեն ենթարկվում ողնաշարիս ու 2 օր է, որ օրվա մեծ մասը անցկացնում եմ պառկած:Ֆեյս մտնելիս ճակատս կնճռոտում է, ու չի ուղղվում այնքան,  մինչև էլենը մտնում է սենյակ ու ձեռքով ուղղում դարդի տարած կնճիռներս:

Ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ դարդախեղդ լինելուս լավագույն տարբերակը ֆիզիկական աշխատանք է:Ու երեկ գիշերը մտածեցի, որ եթե այսօր էլ ֆեյսը գրկեմ նստեմ, հաստատ այն 2 կնճիռին կգումարվի ևս 2ը, ու առավոտյան արթնանալուն պես ինձ գցեցի ծաղկանոցներիս մեջ:

Սուրճը երկար փարավոններով կապույտ բաժակով իջեցրեց ինձ բակ, ես մառանում հայտնաբերեցի 2 լավ վիճակում գտնվող ձեռնոց, ինձանից գոհ հագա, հետո հանեցի, որովհետև սուրճը դեռ տաք էր, ու այն պետք է խմել տաք վիճակում:Ես այդպես եմ սիրում:

Հիշեցի, որ 3 օր առաջ փորած “ձախ” ծաղկանոցս կիսատ եմ թողել և սկսեցի խոտերը քաշելու գործս:Ի զարմանս ինձ ձեռքերս ուժ ունեին, ոտքերս էլ առանձնապես չէին դժգոհում, ու կարճ ժամանակում սուրճս ու ծաղկանոցս ներդաշնակ հարաբերակցությամբ լցրեցին հոգիս:

Քամին, թռչունների ձայնը, թիթեռները, խոտերի մեջ քնած կատուները/որոնց ես թաքուն կերակրում եմ, որ բակում մկները վերանան/, կանաչի հոտը լիովին մոռացնել էին տալիս բացասական մտքերը, և ես սկսեցի արդարացնել քրոջս հանդիմանությունները.”Մեկ մեկ շուտ արթնացի էլի, ահագին բան կհասցնես…”

Աջ ծաղկանոցիս ջունգլին սարսափեցնող էր:Փիփերթն ու ավելուկը ինչքան ուժ ու եռանդ ունեին ծածկել էին տարածքը, դարձել  մեծ թփեր, որոնք ինչ խոսք գեղեցիկ էին բայց ուղիղ մի ամիս հետո դրանք կլինեն ծառանման ինչ-որ բաներ` փնթի ու թափթփված:”Պապն ու շաղգամը” հեքիաթի բոլոր հերոսները համախմբվեցին մեջս ու ես սկսեցի ողնաշարիս հաշվին պայքարել փիփերթենիների դեմ, որովհետև եթե տեղյակ եք դրանց արմատները շատ երկար են լինում, խորը և իսկապես շաղգամի նման:Ոգևորությունս չափ չուներ, բայց և այնպես  հիվանդությունս զգացնել տվեց:Ողնաշարս հիշեցրեց, որ եթե շարունակեմ, երևի երբեք այլևս այն չուղղվի, ու 35 տարեկանում լինել կռացած, կարծում եմ, որ լավ միտք չէ:Իմ թիթիզ, մեկ մեկ գլամուռ արտաքնին հարիր չէ դա:

Չնայած կրկին գործս կիսատ թողեցի, բայց մոռացա դարդերս, ինձանից չափազանց գոհ վերադարձա տուն ու ներս մտնելուն պես բզզում եմ ամուսնուս ականջին, որ շատ հոգնելու պատճառով դժվար թե ես այսօր կարողանամ ճաշ եփել, ուզում եմ գնանք պիցցերիա / որովհետև ես վաստակել եմ այդ հաճույքը, իսկ երեխեքիս արձակուրդի օրը պետք է տարբերվի մնացած օրերից/:

Հիմա միջանկյալ ժամ է, ես ֆեյսը չեմ գրկել, այլ գուգլում փնտրում եմ այս տարվա ծաղկանոցային մտքեր, իսկ ընթացքում  նաև դիտում ու համեմատում այնցյալ տարվա ծաղկանոցներիս նկարները….Image

հալյուցինացիա

Աչքերս բաց եմ անում, մինչև գիտակցականս թելադրում է թե ինչ օր է Էլենս ներխուժում է սենյակ ու .

-Մաաամ, ինչ շոր հագնեմ?…

Ես չեմ հասցնում պատասխանել, բայց արդեն ոտքի վրա եմ, խոհանոցում, թեյնիկն եմ միացնում, որովհետև մթագնած գիտակցականս Էլենիս նախադասությունից ենթադրում է, որ աշխատանքային օր է, պետք է չուշանալ:

Բայց ինչ օր է?նորից երկուշաբթի?վերջին անգամ չեմ հիշում երբ եմ նորմալ շաբաթ օր ունեցել, որ կարելի էր քնել մինչև 12ը, օրվա բոլոր ժամերը վատնել համակարգչի առաջ ու անգործություն վայելել մաքսիմալ աստիճանով….

Վախենում եմ արդեն քնել, որովհետև ամեն անգամ արթնանալուց սկսում եմ օրվա գուշակում:Առանց այդ էլ սկլեռոզս մի կերպ ընկճվել էր, հիմա էլ այս թվացյալ երկուշաբթիները:

Նախորդ օրը ինչպիսի խանդավառություն ապրեցի, երբ աչքերս բացեցի ու տեսա , որ երեխեքիս ննջարանում եմ ու երեկո է արդեն, դե բնականաբար երկուշաբթի չէր լինի:Ուրախությունից ուզում էի քնել, էլի քնել:Ուզում եմ առավոտյան արթնանալ ու ասել.” բարև երկուշաբթի, ես քեզ ընդհանրապես չեմ սպասում..”

մանդրաժ ֆիչըրինգ զավեշտ

Ջահելությանս ֆանատներից մեկի նշանադրության արարողությանը բարեբախտաբար թե դժբախտաբար ներկա էի որպես կնքաբարեկամ:Փաստը ինքնին զվարճալի էր, մինչև այն պահը երբ հայտնաբերեցի որ նախկին ֆանատիս կինը բավականին գեղեցիկ էր, և իմ բոլոր ջանքերը գլամուռ երևալու մի վայրկյանում մթագնեց:Հարսնացուն շիկահեր էր, ճերմակամաշկ, կապույտ ու չափազանց գեղեցիկ աչքերով:Ջիգիթի ներքին հպարտությունն ու գոռոզությունը բավականին ցայտուն էր, և ինձ մնում էր ուղղակի մասնակցել արարողությանը նախատեսվածի սահմաններում, հետո առիթ փնտրել հնարավորինս շուտ  տեղանքը լքելու պատրվակով:

Սկզբնական բոլոր րիտուալները տեղի ունեցան, երկկողմանի ծանոթությունները ավելի ջերմ մթնոլորտ ապահովեցին և եկավ սեղան նստելու պահը:

Իբրև կնքաբարեկամ բնականաբար պետք է նստեինք նախկին ֆանատիս և իր սիրունիկ կնոջ հետ միևնույն սեղանի շուրջ:Ամուսինս անցավ առաջ, իսկ ես հետևեցի նրան, հետո մյուս անդամները իրար զիջելով այնպես դասավորվեցին, որ նախկին ֆանատս նստեց ուղիղ կողքս, գեղեցկուհի կինն էլ իր կողքին:Հրաշալի ստացվեց: Ֆանատիս նշանադրության մեծագույն ակնթարթը` ես ու կինը նրա երկու կողմերում:Եռման ջուր, թե սառցե անձրև թափվեց գլխիս մտածելիս, որ լուսանկարներում դա ուղղակի ապշեցուցիչ կլինի, և ես սկսեցի անհանգիստ շարժումներ անել:Ամուսինս գլխի ընկավ պահի անհարմարությունը, կամացուկ ձեռքը գցեց ուսիս, կարծես հիշեցնելով, որ ես իր կինն եմ:

Դեռ երկար կտևեր այս թյուրիմացական իրադրությունը, եթե մյուս կնքաբարեկամները չփոխեին իրենց տեղերը:Կարճ, բայց խառնաշփոթ իրարանցումից հետո մենք առավել հարմար նստեցինք` մեկ աթոռ հեռավորություն ապահովելով նախկին ֆանատիս ինձանից…..

Մի քիչ ներվայնանամ

Երբ ասում եմ ներվերս չի հերիքում, ուրեմն ալարում եմ նյարդայնանալ:Երբ ասում եմ , ոնց եմ ներվայնանում, ուրեմն սկսում եմ ներվայնանալ:Երբ ասում եմ ներվայնացա, ուրեմն դա նյարդայնանալուս գերագույն աստիճանն է:Երբ միտումնավոր ներվայնացնում են, ասում եմ”`էհ, չեղավ արդեն”:Եթե բարձր ձայնն է նյարդայնացնում, տրամադրությունս ընկնում է ու պետք է միջավայրը փոխեմ, որ շուտ վերականգնվի:Եթե ներվայնացնում են ձեռքերս դողալու աստիճան ու սրտիս դմդմփոցի, ձայնս բարձրանում է,  համբերությունս չի բեղմնավորվում գիտակցականիս հետ, այլ լքում է  էությունս, որը շատ վատ է և հակացուցված ինձ պես խաղաղասեր անձնավորությանը:Արցունքներս պատրաստ են….

Հ.Գ.Ապրենք  ներդաշնակ, չնընկեք այսպիսի տարաբնույթ նյարդային պոռթկումների մեջ…

Կոչ երիտասարդներին


  • Ներքին ուրախությամբ կամ գերանտարբերությամբ հետևում եք, թե ինչպես է ձեր մայրը համակարգչի մկնիկը մանյովրում, գրանցե’ք նրան գուգլում,
  • ձեր մայրը դեռ չի տիրապետում է տարրական գիտելիքների միայն լայքում է և 5 նշանակում, սովորեցրեք նրան մեկնաբանել,
  • դուք զգում եք , որ նա ունի ձգտումներ, սակայն տրանլիտը նրան խանգարում է ընթեռնելի դառնալ, սովորեցրեք հայերեն գրել,
  • նա իր բոլոր անզուգական մտքերը գոռում, գոչում է համակարգչի առաջ սկայփից օգտվելիս, սովորեցրեք հենց այնպես չհեռարձակել  դրանք, այլ գրառել,
  • նա գիտի բազմահազար բաղադրատոմսեր, որոնցից տասնյակը վերաբերվում են, ձվածեղին և օմլետին, դա մեծ մասսայականություն կվայելի մի օր,
  • ձեր մայրը տառապում է գնումամոլությամբ, և 5 մատի պես գիտի, որտեղ կարելի է ոճային և հարմար գներով հագուստ գնել, թող հրապարակի նա իր “գիտելիքները” այդ ոլորտում, 
  • նա իր գնումներով երեկոյան ննջարանում հայելու դիմաց հագուստի ցուցադրություն է կազմակերպում, մի’ զլացեք,լուսանկարեք նրա բոլոր կոստյումները,
  • նա հեռախոսով կամ սուրճի շուրջ  հոգեթերապիայի սեանսներ է անցկացնում ընկերուհիների հետ, ապահովեք նրան մեծ լսարան,
  • նա ստեղծագործում է մի շարք բնագավառներում, որոնք միայն ընտանեկան խնջույքների ժամանակ են վերածվում ելույթի, ձայնագրեք նրան թեկուզ թաքուն,
  • ձեր մայրը իր ընկճախտին դիմադրում է ընկղմվելով հայկական սերիալների մեջ, դուրս հանեք նրան այդ իրադրությունից, թող դարդասպան լինի քողարկված գրառումներում,
  • նա հարևանուհի երիտասարդ մայրերի համար  ոգեշնչման աղբյուր է հադիսանում, թող նրա խորհրդատվությունները չկորչեն իզուր, չէ որ հայերեն բովանդակությունն այդ բնագավառում այնքան էլ շատ չէ,
  • նա կարիերիստ է և իր հաջողությունների բոլոր մանրամասները գրառում է ինչ-որ հին նոթատետրում, գրանցեք նրան որևէ հարթակում,
  • ընտանեկան երջանկության նրա բանաձևի հեղինակային իրավունքը եսասիրաբար յուրացրել է ձեր հայրը, շեյր արեք դա հօգուտ հայոց կանանց,
  • ձեր մայրը կործանված ռոմանտիկ է և իդեալիստ, ու կյանքի վերաբերյալ իր պատկերացումները շրջապատում առաջացնում են քմծիծաղ, ստեղծեք նոր շրջապատ նրա համար,
  • նա ստեղծագործում է արվեստի մի շարք ճյուղերում, կամ զարդեր է պատրաստում անհավանական իրերից, նույնիսկ խոհանոցում տարրաների մեջ փոշիացած բրնձից ու ոսպից, պահանջարկի դաշտ ստեղծեք նրա համար,
  • նա ավելին է քան շարքային տնային տնտեսուհի, նոր ամպլուա նվիրեք նրան, 
  • ձեր մայրը հասարակական ակտիվ կերպար է, նրան իսկապես լսարան է հարկավոր, 
  • նա ամեն ինչ կզոհի, միայն թե հետ չմնա կյանքից ,  դարձրեք նրան բլոգեր….

….ուզում եմ լինի

Ծով համբերության բջիջներս ուղորդում են գիտակցականիս դիմանալ, սպասել, չստեղծել անտարբերության բջիջներ այդ նույն ուղեղում, հուսալ հուսալ ու գոնե մի պահ մոռանալ դրա մասին:

Բոլոր պարագաներում անորոշությունը քայքայում է համբերությունը:Դա լինում է դանդաղ , անկախ քեզանից, երբեմն նաև կռիվ է տալիս կամքի ուժի հետ, ժամանակ առ ժամանակ ստիպում հետ կանգնել, բայց հետո ավելի   ուժգին ոգևորվել ու  կախվել հույսի վերջին փրփուրներից:

Ես հասկացա, որ իմ համբերությունը շուտ է սպառվում  , և որքան էլ  փորձում եմ ինքնակառավարումս սփոփել անտարբերությամբ, այնուամենայնիվ դա ուղեկցվում է նյարդերիս հաշվին:

Թուլացել եմ, շաատ եմ թուլացել….

ուզում եմ հավատալ, որ իզուր չեմ արել:Ամեն անգամ մեյլս բացելով, հիասթափվում էի, ու հերթական անգամ ներշնչում, որ մի գուցե լավը չէր, ավելի լավերը կարող են լինել……..

Ու ինչպիսի “մանդրաժ”  այսօր, երբ սովորականի պես բացեցի ու պատասխան տեսա համապատասխան հասցեից:Ուզում էի ուրախանայի, չէի կարողանում, վերից վար կարդացի մի քանի անգամ, հույս կար, շանս, խորը մտածելու առիթ, բայց դեռ ոչ մ հաստատ բան:Հեռախոսահամար էր պահանջվում, ուղարկեցի, ու հիմա հասկանում եմ, որ նույն պրոցեսն է մոտս սկսած ամենավերևի տողից:Մի խոսքով սպասեմ, հուսամ…..

շաատ  եմ ուզում լինիիիիիի……